Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալ Բաղդադիին հաջողվել էր գտնել նրա օգնականի շնորհիվ

Ալ Բաղդադիին հաջողվել էր գտնել նրա օգնականի շնորհիվ
28.10.2019 | 12:36

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին հաջողվել է հայտնաբերել նրա գլխավոր օգնականներից մեկի շնորհիվ, հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչներին:

Իսմայիլ Ալ Իթավին ալ Բաղդադիի 5 գլխավոր օգնականներից մեկն էր: 2006-ին նա միացել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը, իսկ 2008-ին ձերբակալվել ԱՄՆ ԶՈՒ-ի կողմից և բանտում անցկացրել չորս տարի: Դրանից հետո Ալ Բաղդադին Ալ Իթավիին առանցքային դեր էր վստահել, ներառյալ ԻՊ-ի հրամանատարների ընտրությունը: Այս տարի համատեղ գործողության ընթացքում ամերիկյան, թուրքական և իրաքյան հետախուզական ծառայությունները գերեվարել էին ԻՊ-ի մի շարք կարևոր դեմքերի, ներառյալ չորս իրաքցիների և սիրիացիների, որոնք տեղեկություններ էին տրամադրել, թե որտեղ են հանդիպել Սիրիայում Ալ Բաղդադիի հետ, որից հետո հատուկ ծառայությունները կապվել են ԿՀՎ-ի հետ՝ այդ վայրում հետախուզության ավելի մեծ թվով աշխատակիցներ տեղակայելու նպատակով:


«2019-ի կեսերին մենք պարզել ենք, որ ալ Բաղդադին իր ընտանիքի և երեք ամենամոտ օգնականների հետ Իդլիբում գյուղից գյուղ է տեղափոխվում»,- հայտնել է գործակալության աղբյուրը: Դրանից հետո Իդլիբի շուկայում նկատել են օգնական Ալ Իթավիին և նրան հետևելով՝ բացահայտել են ալ Բաղդադիի բնակության վայրը: «Այդ տեղեկությունները հաղորդվել են ԿՀՎ-ին, և նրանք արբանյակներ ու անօդաչու թռչող սարքեր են օգտագործել վերջին հինգ ամիսներին նրանց հետևելու համար»,- հայտնել է աղբյուրը: Երկու օր անց Բաղդադին իր ընտանիքի հետ մեկնել է հարևան գյուղ, և, ըստ աղբյուրի, դրանք «եղել են նրա կյանքի վերջին պահերը»: ԻՊ առաջնորդի մահվան լուրը հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Նա (ալ Բաղդադին) մահացել է փակուղային թունելի մեջ մտնելով՝ ամբողջ ճանապարհին վնգստալով, լացելով ու գոռալով։ Այդ ժամանակ ճամբարի տարածքը մաքրվեց, մարդիկ կա՛մ հանձնվեցին, կա՛մ գնդակահարվեցին։ 11 փոքր երեխաներ դուրս են բերվել տնից և չեն տուժել։ Թունելում մնացել է միայն Բաղդադին և իր հետ տարել է իր երեք փոքր երեխաներին: Թունելի վերջին հասնելով՝ նա սպանեց իրեն ու իր երեք երեխաներին: Նրա մարմինը պայթյունից խեղվել էր»,- ասել է նա:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ

­թ­յուն